Սերժի ժամանակ ֆուտբոլը տեր ուներ՝ Ռուբեն Հայրապետյան, Նիկոլի ժամանակ ոչ երկիրը տեր ունի, ոչ էլ՝ հայկական ֆուտբոլը. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլենք ոչ միայն Արցախը հանձնեցին ու Հայաստանն են քանդում, այլ նաև հայկական ֆուտբոլի «հերն են անիծում»։
Սերժի ժամանակ Հայաստանի հավաքականը աշխարհի ռեյտինգի 38-րդ տեղում էր եւ դուրսը 4-0 հաղթում էր Դանիայի ու Սլովակիայի հավաքականներին։
Երևանում հաղթում էինք 4-1 Մակեդոնիային ու 3-1 Սլովակիային, իսկ նույն Պորտուգալիայի հետ հավասար խաղ էինք խաղում/ միայն բախտի բերմամբ Պորտուգալիան 3-2 հաղթեց/:
Սերժի ժամանակ ֆուսբոլը տեր ուներ՝ Ռուբեն Հայրապետյան, հայկական ֆուտբոլի նվիրյալ։
Իսկ Նիկոլի ժամանակ ոչ երկիրը տեր ունի, ոչ էլ՝ հայկական ֆուտբոլը։
Մարզիչ Մելիքյանն ու հայ ֆուտբոլիստները մեղավոր չեն, մեղավորները՝ Նիկոլի թիմակիցներն են ֆեդերացիայում, որոնք քանդեցին տասնամյակի նվաճումները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930