Բաժիններ՝

Հրդեհ՝ Հրազդանի Վանատուր թաղամասի տներից մեկում. կանխվել է կրակի տարածումը դեպի հարակից տուն

Սեպտեմբերի 6-ին, ժամը 22։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:30-ին, մարվել՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 01:21-ին: Այրվել է անասնագոմը: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930