
Դեսպան Մկրտչյանը Խանիայի քաղաքապետի հետ քննարկել է մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

Կրետե կատարած աշխատանքային այցի շրջանակում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Խանիայի քաղաքապետ Պանայոտիս Սիմանդիրակիսի հետ: Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունների հետ կապված հարցեր։
Քաղաքապետը ողջունել է հայ դիվանագետին՝ ընդգծելով ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը։
Նա նաև հիշատակել է Խանիայում առկա ոչ մեծ, սակայն ակտիվ, համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում։
Քաղաքապետ Սիմանդիրակիսը ներկայացրել է Խանիայում առկա կրթամշակութսյին հաստատությունների համահունական նշանակությունը և հավելել նրանց հետ համագործակցություն նախաձեռնելու հնարավորությունը։
Իր հերթին, Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հայտնել Հայաստանի մտադրությունը համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների վերաբերյալ, մասնավորապես մշակութային և տնտեսական բնույթի։
Դեսպանը կարևորել է Խանիայի տարեցտարի աճող գրավչությունը հայ զբոսաշրջիկների համար` միաժամանակ ընդգծելով հույն զբոսաշրջիկներին Հայաստան ուղղորդելու անհրաժեշտությունը։
Հանդիպմանը մասնակցել են Կրետեի հայոց հոգևոր տեսուչ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և փոխքաղաքապետ Էլենի Զերվուդակին։