
Վթարի է ենթարկվել Երևան-Անապա ուղևորվող միկրոավտոբուսը. ՀՀ քաղաքացիներ են վիրավորվել

Հուլիսի 11-ին, ժամը 14:15-ին ՌԴ ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 տուժած:
Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան-Անապա երթուղով ընթացող), շրջվել է. զոհեր չկան: Միկրոավտոբուսում եղել են 7 ՀՀ քաղաքացի. վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը հոսպիտալացվել են Նեվիննոմինսսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները՝ այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը:
Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: