
Մայլի Սայրուսը պատմել է մորից ստացած ամենավատ խորհրդի մասին

Երգչուհի Մայլի Սայրուսը The Cut-ին տված հարցազրույցում պատմել է մորից՝ Թիշ Սայրուսից ստացած ամենավատ խորհրդի մասին։
Ըստ երգչուհու՝ մայրը նրան խորհուրդ է տվել պահպանել անառողջ հարաբերությունները զուգընկերոջ հետ։ Մայլի Սայրուսը բացատրել է, որ իր մորը հետաքրքրում է միայն տղամարդու արտաքին տեսքը:
«Իմ մայրիկը միշտ ցանկացել է, որ ես սխալ տղամարդու հետ լինեմ միայն այն պատճառով, որ նա գրավիչ է», – ասել է երգչուհին։
Փոփ երգչուհին հավելել է, երջանիկ է իր սիրելիին՝ թմբկահար Մաքս Մորանդոյի հետ հարաբերություններում։