2017թ. հուլիսի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքում Վ.Սարգսյան փողոցից դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ տանող ավտոճանապարհին «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ 1994թ. ծնված Ա.Մանուկյանին և 1987թ. ծնված Մ.Ղազարյանին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջիններս մահացել են:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանը բացատրությամբ հայտնել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները 2017թ. հունիսի 28-ին խոչընդոտել են իր լիազորությունների իրականացմանը, չեն թույլատրել հանդիպել իր վստահորդին: Փաստաբանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ քննչական բաժնում նյութեր են ստացվել նաև դատախազությունից։
ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբը ստուգման առարկա է դարձրել 02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված 923 ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ և ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված նույն բնույթի ահազանգեր:
2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանի ինքնազգացողությունն այսօր վատացել է, նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան։ Այս մասին հայտնեց նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը։
Հուլիսի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գտնվող սպայական բնակարանում հայտնաբերվել է 1990-ին ծնված երիտասարդի դի:
Հուլիսի 17-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Փաստինֆո»-ի տեղկություններով՝ 21-ամյա աղջկա հայրն ահազանգել է՝ իր երիտասարդ աղջկա նկատմամբ կիրառված սեռական ոտնձգության մասին՝ նշելով, որ նրան խաբեությամբ բռնաբարել են:
«Եվ ի՞նչ, պայքար չմղվի՞ տարատեսակ մակաբույծների դեմ՝ գոնե այդ մի քանի հազարի ծավալով: Չհոգա՞նք քաղաքացիների առողջության համար, այն նույն հարկատուների, որոնց մտահոգությամբ ուղղակի վառվում են տարտեսակ ԶԼՄ-ները: Իսկ իրականում իբր են մտահոգվում, պարզապես ոստիկանությանը կսմթելու պատճառ ու առիթ չգտնելով՝ ջուր պղտորելու պատրվակ են հորինում: Ինչը որևէ կապ չունի ոչ քաղաքացիական կեցվածքի, ոչ էլ քաղաքացիներով մտահոգ լինելու հետ»:
Հուլիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 4 միջնակարգ դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի:
Բերման ենթարկվեց Վահագնի թաղամասից։
Հայտնաբերվեց հյուրանոցային համալիրի մոտ:
«Քաղաքականության մշակումը զուտ կենտրոնում կարող է քաղաքականությունն ուղղել զուտ կենտրոն։ Մարզերն են մեր երկրի հենարանը, և ես կարծում եմ, որ ծրագիրն այս առումով գնահատելի է»։
2017թ. հուլիսի 13-ին` ժամը 19:30-ին, Արարատի մարզի Արևշատ գյուղի դաշտերում` Արտաշատյան ջրատարից մոտ, 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է գոտկատեղից ներքև, ստորին վերջույթներով, ինքնությունը չպարզված, արական սեռի օրգաններով դիակի մաս:
Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լքեց դատական նիստերի դահլիճը։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստին Վահան Շիրխանյանը չէր ներկայացվել։
«Քաղհասարակությունն ինքնին դժվար երևույթ է, նրա հետ գործ ունենալը դժվար է, բայց քաղհասարակությունն է, որ ինչ-որ բան է փոխում երկրում։ Հայաստանում ականատես ենք եղել մի շարք իրողությունների, որոնց ներքո քաղհասարակությունը շատ դրական, կառուցողական ազդեցություն է ունեցել»։
Հուլիսի 14-15-ին հայաստանը կշարունակի գտնվել սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը ակտիվ կլինի հիմնականում երեկոյան ժամերին, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամին կուժեղանա 20-25մ/վրկ:
Պաշտպանին ուղղված դիմումով Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների ծնողները բարձրաձայնել են կրթահամալիրում ռուսերենից բացի այլ օտար լեզու չդասավանդելու խնդիրը:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հուլիսի 14-ին, ժամը 05:59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏP, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 16:40-ի սահմաններում Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ, 44-ամյա Արմեն Բաղդասարյանը իր վարած УАЗ մակնիշի 15 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենայով Անտառաշատ-Տավրոս գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է անտառում:
87 տարեկան հասակում երեկ մահացել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, որը ընտրակեղծարարի համբավ ունի և Երևանի ավագանու ընտրություններին ներկայացել էր կեղծ դիտորդ, հանրակրթության ոլորտում որոշել է հեղափոխություն անել:
Սա չի նշանակում, որ անհետևանք պետք է մնա Նարեկ Մանթաշյանի բաց նամակը ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին, և եթե իսկապե՞ս անօրինականություն է տեղի ունեցել, խախտվել է քաղաքացու իրավունքները, ապա պետք է բոլոր օրինախախտներն իրենց պատիժը ստանան անկախ զբաղեցրած դիրքից և ազդեցությունից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 14-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Կենտրոնական բանկը վերջին շրջանում ստուգում է գրավատները, որտեղից ահազանգում են․ «Ամեն տարի ԿԲ-ն հրապարակում էր այն գրավատների ցանկը, որտեղ իրենց ֆինանսական վերահսկողության վարչությունն ստուգումներ պետք է իրականացնի։ Դա նորմալ էր»։
Երևանի ավագանու անդամը չի վիճարկում փոխքաղաքապետի ներկայացրած թիվը, սակայն պնդում է, որ ավտոկայանատեղիների մոտ 50 տոկոսի հարևանությամբ վճարահաշվարկային տերմինալներ տեղակայված չեն։
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Արթուր Ստեփանի Գոյունյանը: