Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա- Բագրատունյաց փողոց լուսացույցային օբեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Տղան պատմել է, որ դանակով հարվածներ է հասցրել հորը, իսկ երբ այդ դանակը կոտրվել է, վերցրել է մեկ այլ դանակ և դրանով կրկին հարվածներ հասցնելով՝ սպանել է նրան:
Ծեծկռտուք և դանակահարություն ռեստորանային համալիրներից մեկի մոտ՝ մահվան ելքով։
22-մյա աղջիկը հայտնել է, որ մի երիտասարդ Արարատում ավտոմեքենայի մեջ փորձել է բռնաբարել իրեն
Բոլոր ժամանակներում էլ առկա է եղել և այսօր էլ առկա է հայրերի և զավակների խնդիրը:
Բնակարանային գողություններ Շահումյան գյուղում՝ անխուսափելի վերջաբանով:
«Փոքրուց սիրել եմ երգել. հաճախել եմ մանկական երգչախումբ, 7 տարեկանում ջութակի եմ գնացել, բայց ինչ-ինչ պատճառներով կիսատ եմ թողել։ Հետո սիրահարվեցի կիթառին. մոտ 6 տարի սիրողական էի նվագում, ինքնուս էի, բայց արդեն մոտ 2 տարի է՝ զբաղվում եմ պրոֆեսիոնալ կիթառով։ Տարիքիս պատճառով ինձ մի կերպ ընդունեցին Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթը։
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը նախապատրաստվում է Իրմա անվանումը կրող ծովամրրկին, որը Կարիբյան մի քանի կղզիներ ավերելուց հետո շարժվում է դեպի այստեղ: Այն Ֆլորիդա կհասնի կիրակի վաղ առավոտյան:
Պոլիկլինիկայից պարբերաբար դեղորայք ստացողների 93.5%-ը երբևէ չի վճարել պոլիկլինիկայի կողմից տրամադրված դեղերի համար: Մնացած 6.5%-ը վճարել է միայն հոգեմետ, հակաուռուցքային և ցավազրկող դեղերի համար:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը մեր ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկն է: Բացի Սամվել Կարապետյանից, ակումբի ներդրողներից է նաև «Ավիտոն» Ընկերության համասեփականատեր Կամո Ավագումյանը», – ասել ակումբի փաստացի սեփականատեր Արամ Գաբրելյանովը։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առևանգելու և անչափահասի նկատմամբ բռնաբարության փորձի հատկանիշներով։ 3 անձ ձերբակալվել է, միջոցներ են ձեռնարկվում՝ չորրորդին հայտնաբերելու ուղղությամբ։
168.am-ը մաթեմատիկոս, ՀՌՀ դոցենտ Վաչագան Վահրադյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակ ունեն նմանատիպ պնդումները, երբ Քարահուջն ամբողջ աշխարհում հայտնի է՝ որպես հնագույն աստղադիտարան, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ չի կարող ասել, թե որն է այդ պնդումների նպատակը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին Մարտունու շրջանի Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Սեպտեմբերի 9-13-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։
Տավուշի մարզի Բաղանիս գյուղի 12-ամյա բնակիչ Դավիթ Բաղրամյանն իրեն մարշալ Բաղրամյանի ժառանգորդն է համարում:
Սև ծովի աջարական ափերում օգնության կարիք են ունեցել իրենց հանգիստն անցկացնող ինչպես Վրաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ։ Նրանցից ամենակրտսերը 5 տարեկան է, ամենատարեցը՝ 73: Բացի այդ, փրկարարները գտել են ափում մոլորված շուրջ 148 երեխայի:
Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը և բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո:
Ավտոբուսներով մարզերից դեպի Երևան փաստաբաններին տեղափոխելը ընտրությունը կեղծելու նշան չի կարող լինել: Փաստաբանների պալատն ընտրությունների ժամանակ միշտ էլ կազմակերպել է մարզերից մարդկանց տեղափոխումը՝ նրանց մեծաթիվ ծախսերից ազատելու նպատակով: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյա! նը:
Գործադուլ հայտարարած փաստաբանները չեն բոյկոտել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Այսօր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնի:
Սեպտեմբերի 6-8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աղետների երկրատեղեկատվական համակարգերի թեմայով հայ-ամերիկյան աշխատաժողով:
Անհայտ անձինք պայթեցնելու միջոցով թալանել են Երևանի Հանրապետության 71 հասցեում գտնվող բանկոմատը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10:00-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում իրականացվող աշխատանքներում ներգրավված է 128 փրկարար ծառայող, 16 միավոր տեխնիկա և 9 օժանդակ տեխնիկա:
«Իրմա անվանմամբ արևադարձային թայֆունը, որը հասել է իր զարգացման վերջին, 5-րդ աստիճանին մոտենում է Ֆլորիդայի ափերին»։
Հետախուզման մեջ գտնվող կինը հայտնաբերվեց Արցախի փողոցում։
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 54/1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարված բնակարանային գողությունները բացահայտվեցին։
Այս տարվա առաջին կիսամյակի՝ հունվար-հուլիս ամիսների տվյալների համաձայն՝ Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճ ենք ունեցել, որը 24,2%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների նկատմամբ: Բացարձակ թվով ընդհանուր զբոսաշրջային այցելությունները կազմել են 622 հազար 381: