Սև ծովում այս ամառ 605 մարդու կյանք է փրկվել

Այս ամառ Սև ծովի վրացական հատվածում փրկարարները  605 մարդու կյանք են փրկել: Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Սև ծովի աջարական ափերում օգնության կարիք են ունեցել  իրենց հանգիստն անցկացնող ինչպես Վրաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ։ Նրանցից ամենակրտսերը 5 տարեկան է, ամենատարեցը՝ 73: Բացի այդ, փրկարարները գտել են ափում մոլորված շուրջ 148 երեխայի:

Ամառվա ամիսներին Սև ծովում աշխատելու համար արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը շուրջ 135 փրկարարի է վերապատրաստել: Նրանց համար Բաթումիում ստեղծվել են հարմարավետ աշխատանքային պայմաններ: Այս տարի փրկարարներն ունեին նաև առաջին օգնություն ցուցաբերելու համար նախատեսված հատուկ պայուսակներ:

Անվտանգության նկատառումներով ծովում տեղադրվել են նշաններ, որոնք ցույց են տալիս լողալու համար բարենպաստ տարածքները:

Տեսանյութեր

Լրահոս