Բաժիններ՝

Սամվել Կարապետյանը «Արարատ»-ի նոր «տերն» է

«Lifenews» մեդիահոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը, ով դարձել է Մոսկվայի «Արարատ» ակումբի փաստացի սեփականատեր խոսել է նոր հովանավորի մասին։

«Հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը մեր ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկն է: Բացի Սամվել Կարապետյանից, ակումբի ներդրողներից է նաև «Ավիտոն» Ընկերության համասեփականատեր Կամո Ավագումյանը», – ասել ակումբի փաստացի սեփականատեր Արամ Գաբրելյանովը։

«Տաշիր» ընկերության ներկայացուցիչ Զառա Աճեմյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը իսկապես զբաղվում է «Արարատ»-ի ֆինանսավորմամբ։

«Պարոն Կարապետյանն իսկապես ֆինանսավորել է այս նախագիծը: Նա միշտ ավանդաբար աջակցել է սպորտի զարգացմանն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ` Հայաստանում: Կամո Ավագումյանն իսկապես մտադիր է ընդգրկվել «Արարատի» բաժնետերերի ցանկում»,- ասել է «Տաշիր» ընկերության ներկայացուցիչ Զառա Աճեմյանը

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին «Արարատ» ակումբի հիմնադիր և նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքնակամ հրաժարվում իր իսկ ակումբից։

Աղբյուրը՝ 1in.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս