«Մենք պետական հիմնարկ չենք: Ճիշտ է՝ բաժնետիրական ընկերություններ ենք, և մեր բաժնետոմսը պետական է, այսինքն՝ 100 տոկոս սեփականության իրավունքով պետությանն է տրված»:
Ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը. մոտ 1.000.000 դրամի ոսկեղենի գողը հարևանն էր։
Շիրակի մարզում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը: Գյուղացին այս տարի էլ բերքից դժգոհ է:
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողը հետապնդեց և վնասազերծեց մետրոյի գետնանցումում կնոջից դրամապանակ հափշտակողին։
Օգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհի հաջորդ օրը ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
«Շատ ունենք դեպքեր, երբ անփորձ ճարտարապետները նախագծում են իրականացնում, սակայն արդյունքը հաջող չի լինում»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
«Ցանկանում եմ մեր քննարկումը մի պահ քաղաքական դաշտից բերել մասնագիտական դաշտ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Սակայն մարտի 21-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից, Մայիլյանի տանը կեղծ փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ գործի շրջանակներում, կատարվել է խուզարկություն, ոչինչ չհայտնաբերելուց հետո Մայիլյանին հրավիրել են ԱԱԾ վարչություն, և այդ ժամանակ էլ ինքը որոշել է հայտնել Իգլայի ձեռքբերման մանրամասները, և թե որտեղ է այդ ժամանակ այն գտնվել:
Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 75-ամյա Վարդգես Գուլիկյանը իր վարած Mazda մակնիշի 10 ՏՏ 379 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին:
«Այս օրենքի այս դրույթն ընդունվել է այն ժամանակներում, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ աշխարհը շուտով ցնցվելու է, որովհետև Հայաստանում գտնվել է սպիդի բուժումը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ս. Խաչատրյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ չի կարծում, որ պատկերն այնքան ծանր է, որքան նկարագրում է Ն. Զոհրաբյանը. «Հնարավոր է՝ մեր ցանկերը կատարելագործման կարիք ունեն և կկատարելագործվեն, իհարկե, բայց վերջին տարիներին այդ ցանկն ընդարձակվել է»:
Սեպտեմբերի 9-ին կյանքից հեռացավ հայ անվանի գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Հայկի Մատինյանը:
Գյումրու Բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայող Յուրա Նիկոլաևի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նա այս պահին ի բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Խորենացու փողոցի թիվ 48 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Մանվել Հակոբյանին, որը տեղում մահացել է:
Սեպտեմբերի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության ծառայողներին է ներկայացել Ոսկետափ գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Վարազդատ Շահգալդյանը, որը հետախուզվում էր համագյուղացի Սարգիս Թ.-ին սպանելու մեղադրանքով:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 09։11-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Սեպտեմբերի 12-16-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արարատի մարզի 80-ամյա բնակչի սպանությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են անչափահաս աղջկան առևանգելու և վերջինիս նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Զոյա Բարսեղյանը նշանակվել է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:
Ուրախ եմ, որ ազատությունից ապօրինի զրկված և դատապարտված մարդը կվերադառնա տուն։
80-ամյա արարատցի տղամարդու սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող երիտասարդը հայտնաբերվել է։
«Մենք ավելի էինք ուզում ցույց տալ մեր ստրկությունը, քան Մոսկվան պահանջում էր՝ ռուսական դպրոցներ, ռուսական անվանումներով փողոցներ, քաղաքներ։ Դա մեր հպատակության արտահայտությունն էր։ Մեծ ու փոքր պետությունների մեջ, մանավանդ, երբ եղել ես նրա գաղութը, ինչքան շատ ես տալիս, այնքան շատ են ուզում։ Ես չեմ տեսել, որ այն ժամանակ որևէ ռուս պաշտոնյա ասեր, թե ռուսական դպրոցներ պետք է բացվեն Վրաստանում, իսկ մեզ ասում էին»։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10։03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։
ժ.00:05-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: