
Ուշադրություն. Արցախի ոստիկանությունը հետախուզում է լուսանկարում պատկերված տղամարդուն

Հոկտեմբերի 11-ին ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ 1972թ. ծնված Արմեն Գևորգյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ԼՂՀ քր. օր-ի 183 հոդվածի 1-ին մասով, այն է գողությունը` ուրիշի գույքը զգալի չափերով գաղտնի հափշտակելը:
Խափանման միջոցը` կալանք: