
2018 թվականի ապրիլից մարզպետներն աշխատելու են նոր օրենքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը չի բացառել, որ համայնքների խոշորացումից հետո իշխանությունները կանցնենմարզերի խոշորացման ծրագրին:
«Գուցե 10 տարի հետո հնարավոր է»,- ասել է նա: Լոքյանը միայն նշել է, որ 2018 թվականի ապրիլից մարզպետներն աշխատելու են նոր օրենքով եւ մշակվող հայեցակարգի սկզբունքներով: «Հայեցակարգը տալու է, թե մենք ինչ ֆունկցիաներ ենք ավելացնում մարզպետների վրա, ինչն ենք պակասեցնելու, ինչ ենք տանելու համայնքներ, ինչ լրացուցիչ պարտականություններ ենք դնում օրենքով մարզպետարանների վրա»,- մանրամասնել է նախարարը՝ միաժամանակ խոստովանելով, որ մարզպետների գործառույթների փոփոխության հարցը իրենք մարզպետների հետ չեն քննարկել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: