Վթար Արտաշավան գյուղում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակա խաչի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր 44-րդ կմ-ին բախվել են «Lada-21014» մակնիշի п962ум777 պետհամարանիշի և «VolksWagen golf» մակնիշի 34 DA 436 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lada-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1967 թ. ծնված Ն. Մ.-ը և ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ն. Ա.-ը, 2008 թ. ծնված Հ. Բ.-ը և 1977 թ. ծնված Թ. Բ.-ը տեղափոխվել են Ապարանի Բ/Կ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

«Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդի տվյալները չի հաջողվել պարզել:

Փրկարարները տեղում իրականացրել են ավտոմեքենաների հոսանքազրկում, փակել գազաբալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս