ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում՝ ձերբակալությունների ահազանգով
Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, հայտնում են ՆԳՆ-ից։
28 միլիոն 171.200 դրամ արժողությամբ պայմանագրով ՊՈԱԿ-ը պարտավորվել է իրականացնել մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովման և կադրերի վերապատրաստման ծառայություններ:
Օրենքով գող Շաքրո Մոլոդոյին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու նախնական պատճառը նրա տեսողության կտրուկ վատթարացումն է։
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կորածների մեջ է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՌԴ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՑԱՎԱԿՑԵԼՈՒ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 24-ին, ժամը 09։28-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում կան արգելափակված և խցանված ավտոմեքենաներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մարտի 24-ին՝ ժամը 10։20-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Հայ Առաքելական եկեղեցին տոնը նշում է Զատկին նախորդող կիրակի օրը։
Մարտի 24-ին, ժամը 05։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում այրվում է կահույքի արտադրամաս։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ: Պարզվեց, որ զարդերից ու փողից բացի գողացել են նաև դոլարի և ռուբլու հուշանվեր թղթադրամներ:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Պահքի օրերը նախատեսված են, որպեսզի քրիստոնյան բեռնաթափվի տարվա ընթացքում իր վրա հոգևոր ծուլության պատճառով սերտաճած մեղքի ծանրությունից, վերականգնի աղոթական վիճակը, հոգևոր գրքերի ընթերցանությունը, այսինքն թոթափի իրենից մարմանվորը և աշխարհականը, և վերահաստատվի հոգևորի մեջ, իսկ այդ իրականացնելու համար ամենանպաստավորը Մեծ պահքի շրջանն է:
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է բնակչության հիմադրամի տվյալները, ըստ որոնց՝ Եվրոպան տարեց բնակչությամբ ամենաբարձր ցուցանիշ (19%) ունեցող մայրցամաքն է։
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Սպիտակ քաղաքում
Արտաշատի ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել
Թուրքիայի մշակույթի նախարարությունը տվյալներ է հրապարակել հունվար և փետրվար ամիսներին Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների վերաբերյալ:
Նա գնացել էին 74-ամյա տղամարդու բնակարան, որտեղ կրկին նկարը վաճառելու և գնի շուրջ խոսակցություն էր ծավալվել: Համաձայնության չէին եկել, ինչից հետո երիտասարդը, իբր տեսնելու նպատակով, վերցրել էր «Լիլիթ» և «Մարիամ Աստվածածին» գեղանկարները և արագ հեռացել:
Եթե Փաշինյանն իր ծրագրերն իրականացնի, Հայաստան չենք ունենա. բանակցողը պիտի փոխվի. հարցում՝ Սպիտակում
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը հայտարարում ենք չորանալու օր»։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել է խարդախության կատարման մեխանիզմը, ինչպես նաև՝ տուժողների շրջանակը և վերջիններիս հասցված նյութական վնասի չափը:
2024թ. փետրվարի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել՝ ՀՀ քաղաքացու կողմից, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով, Իրանից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ՀՀ ապօրինի ներկրելու վերաբերյալ, որը տեղափոխել և տեղադրել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող այգում։
«Կրոկուսի» ահաբեկչության մեջ կասկածվողները վրաերթի են ենթարկել 8-ամյա մի երեխայի, որին հաջողվել է մոր հետ դուրս վազել համերգասրահից։
Նա հայտարարել է, որ մարտի 24-ը հայտարարվում է Համազգային սգո օր`կապված «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում, մասնավորապես փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 47–ամյա բնակիչը անօրինական կերպով շինություն է կառուցել Երևանի 43–ամյա բնակչին պատկանող հողատարածքում և պնդել, որ հիշյալ հողատարածքը գրանցվի իր անվամբ, ինչին վերջինս չի համաձայնել։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Կանաչապատման հանցագործները հարվածում են մեր թիմի անդամներին»։