Սիրիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը Լոնդոնում
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատան աշխատանքի վերսկսման մասին:
Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը։«Ասադի ռեժիմի կողմից…. պարտադրված տարիներ տևած մեկուսացումից հետո մենք այսօր կրկին բացում ենք Սիրիայի դեսպանատունը Լոնդոնում։ Սիրիան վերադառնում է աշխարհ՝ իր ազատ ինքնությամբ», – գործակալությունը մեջբերում է ԱԳ նախարարի խոսքը։
Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Սիրիան կվերաբացի իր դեսպանատունը Վաշինգտոնում՝ ամրապնդելու անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցությունը։ Ըստ հրապարակման՝ այս որոշումն ընդունվել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ ԱՄՆ այցի ֆոնին։

