Հունվարի 4-ին Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղա­մասում ականի պայթյունից 2 զինծառայող է վիրավորվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղա­մասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել:

Այս դեպքի մասին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

«Տեղեկացանք, որ զինծառայողներից մեկը գտն­վում է Ստեփանակերտի հոսպիտալում, նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս զինծառայողին երեկ տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվո­րական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Նրա անունը չենք նշում հոր խնդրանքով: Զինծառայողի հայրը մեր զրույցում նշեց, որ այս պա­հին որդու վիճակը կայուն ծանր է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառ­նում: Նա ասաց, որ դեպքից իրեն այս պահին մանրամասներ հայտնի չեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031