Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկել է «Ելք» դաշինքի հանրահավաք-երթը։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ գնաճը մեղմելու մի տարբերակ կա՝ քաղաքացու եկամուտն ավելացնել, ինչը, ըստ նրա՝ չի արվում:
Բեմադրելով ավտովթար, ապահովագրական ընկերությունից խաբեությամբ հափշտակել էին 1․714․000 դրամ:
Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկել է «Ելք» դաշինքի հանրահավաք-երթը։ Երթի երթուղին է՝ Շառլ Ազնավուր հրապարակ-Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի փողոց-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուր հրապարակ։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ. Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20-ամյա երիտասարդը և հայտարարվել հետախուզում։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության աշխատակցի նկատմամբ գործադրված բռնության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի բնակչին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և ցուցմունք տալուն հարկադրելու առերևույթ հանցագործությունների առթիվ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ Գյումրիի բնակչուհու պայուսակը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
25-ամյա Վարդան Մնացականյանը որոնվում է որպես անհետ կորած:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշեց, որ հանրապետության տարբեր հատվածներում ոստիկաններ են այցելում ակտիվիստների խմբերին և նրանց հորդորում չմասնակցել այսօր ժամը 18։00-ին կայանալիք «Ելքի» երթ-հանրահավաքին։
Փետրվարի 4-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակչուհի` 1975թ. ծնված Ջ.Ա-ն, դիմել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ փետրվարի 3-ին ժամը 08:50-ին իր անչափահաս որդին՝ 2004թ. ծնված Ֆ.Խ-ն:
Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարին՝ ավազների մեջ, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու քաղաքացու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
Փետրվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 3-ին, ժամը 6.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 50-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշի:
Փետրվարի 5-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ «Toyota Corolla» մակնիշի 35 QA 866 պետհամարանիշով ավտոմեքենան «Հալիձորի բերդ» կոչվող տարածքի ավտոճանապարհին արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 3-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-Ց 220» մակնիշի աՓետրվարի 3-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-Ց 220» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև կորցնելով կառավարումը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես Բենց-Ե 200» մակնիշի ավտոմեքենայի:վտոմեքենան հարվածել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև կորցնելով կառավարումը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես Բենց-Ե 200» մակնիշի ավտոմեքենայի:
Բացառիկ դեպք է գրանցվել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանում գործող գիշերային ակումբներից մեկում սեփականատերը նպաստում է պարուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն։
Շենգավիթում բանկոմատներ են վնասվել. Ոստիկանները հայտնաբերել են ենթադրյալ կասկածյալներին։
Չորս մարդ է զոհվել Չինաստանի Յունանի նահանգի Կունմին-Չուչժոու արագընթացի խճուղում փետվարի 5-ի առավոտյան տեղի ունեցած զանգվածային վթարի հետեւանքով, որտեղ 53 ավտոմոբիլներ են բախվել:
Ադրբեջանի տարածքում փետրվարի 5-ի առավոտից դադարեցված են հեռուստաընկերությունների հաղորդումների հեռարձակումները:
Մարդկային հարաբերությունների ու մարդկանց տեսակների սահմանները երբեմն նաև ծխով են գծվում՝ սիրելի սրճարանում ու ռեստորանում, անգամ տանը տարանջատելով ծխողներին չծխողներից, և եթե ոտքդ կես քայլ «ծխացող» կողմ դնես, ճակատային, նաև՝ թոքաբար բախվում ես անխնա ծխածածկույթի։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա 5 օրվա ընթացքում հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ծխախոտի շուկայում սպասվում է գնային փոփոխություն: 168.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Փետրվարի 4-ին՝ ժամը 20:13-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածում՝ չգործող կաթսայատան ներսում, հայտնաբերվել է տղամարդու՝ ամբողջովին անճանաչելի դի։
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 3-ին Ամավիրի մազրզում Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվում մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով 2 հոգի մահացել էին, 6 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։
Բրիտանական Daily Mail հրատարակությունը հոդված է նվիրել Ռուսաստանի կենտրոնական մասում ձյան տեղումներին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 6-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։