![](/banners/BeFunky-design.jpg)
Զոհեր և վիրավորներ. ոստիկանությունը լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել Արմավիր-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքից
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/BeFunky-Collage-1.jpg)
Փետրվարի 3-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-Ց 220» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև կորցնելով կառավարումը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես Բենց-Ե 200» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց-Ց 220»-ի ուղևորներ՝ 1985 թ. ծնված Մհեր Դիլանյանը և 2000 թ. ծնված Էրիկ Դիլանյանը, մահացել են, իսկ վարորդը, 2 ուղևորները, և «Մերսեդես Բենց-Ե 200»-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: