«Քանի դեռ ոստիկանությունը չի այցելել ձեզ, շտապեք «Կինոմոսկվայի» հրապարակ». Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշեց, որ հանրապետության տարբեր հատվածներում ոստիկաններ են այցելում ակտիվիստների խմբերին և նրանց հորդորում չմասնակցել այսօր ժամը 18։00-ին կայանալիք «Ելքի» երթ-հանրահավաքին։
«Որևէ կոպիտ վերաբերմունք տեղի չի ունենում, որևէ սպառնալիք չի հնչում, ուղղակի մարդկայնորեն խնդրում են այդ ակցիաներին չմասնակցել։ Ոստիկաններն այդպես են վարվում, որովհետև իշխանություններին անհրաժեշտ է ցույց տալ, որ ՀՀ քաղաքացիները որևէ պրոբլեմ չունեն թանկացումների հետ, նրանք ըմբռնումով են մոտենում թանկացումներին։ Ակնհայտ է, որ թանկացումները հետևանք են ապաշնորհ քաղաքականության, և խնդիրն այն է, որ մենք պետք է հասկանանք՝ թանկացումների շահառուները, առաջին հերթին, ՀՀ քաղաքացիներն են»,- ասաց նա։
Նա նշեց, որ այսօր ժամը 18։00-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ իրենք հստակ ժամանակացույց են առաջարկելու, թե ինչպես են պատրաստվում կասեցնել թանկացումները. «Այսօրվա հանրահավաքի վերջում կպայմանավորվենք շատ կոնկրետ անելիքների վերաբերյալ։ Քանի դեռ ոստիկանությունը չի այցելել ձեզ, շտապեք «Կինոմոսկվայի» հրապարակ»։
Մանրամասները՝ տեսանյութում