Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ մեկ այլ հրամանով՝ Պաշտպանը խորհրդական է նշանակել Բաբկեն Տեր-Գրիգորյանին։
2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած՝ «Մարդու իրավունքներիպաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով ՄԻՊ աշխատակազմը բաժանվել էկառուցվածքային երկու միավորի՝ դեպարտամենտի ու քարտուղարության:Դեպարտամենտը զբաղվում է Պաշտպանի գործունեության բովանդակայինապահովմամբ, իսկ քարտուղարությունը՝ տեխնիկական սպասարկմամբ: Ի թիվս այլբովանդակային և կառուցվածքային փոփոխությունների՝ նոր օրենքը նաևհնարավորություն է տալիս Պաշտպանին ունենալ պետական միջոցներովչվարձատրվող մինչև հինգ խորհրդական:
Ստորև ներկայացված են Արտակ Բեգլարյանի և Բաբկեն Տեր Գրիգորյանի կենսագրականները.
Արտակ Բեգլարյանը մասնագիտությամբ քաղաքագետ և հանրայինկառավարման մասնագետ է: Նա 2012թ.-ից աշխատել է որպես ԱրցախիՀանրապետության վարչապետի օգնական, այնուհետև՝ մամուլի քարտուղար, իսկվերջին ամիսներին՝ որպես պետական նախարարի խորհրդական: Նա ուսանել էԼոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում՝ քաղաքականություն,անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ: Ա.Բեգլարյանը կրթություն էստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի ևդիվանագիտության դպրոցում՝ հանրային կառավարում և քաղաքականությունմասնագիտացմամբ, իսկ Սալոնիկիի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթականինստիտուտում՝ ԵՄ «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրովբիզնես կառավարում մասնագիտացմամբ: Նա բակալավրի աստիճանը ստացել էԵրևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում: Ա.Բեգլարյանըմասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների և հանդես եկել գիտականհրապարակումներով: Նա տարիներ շարունակ զբաղվել է նաև հասարակականգործունեությամբ՝ անդամակցելով և ղեկավարելով տարբեր հասարակականկազմակերպություններ:
Բաբկեն Տեր-Գրիգորյանը մասնագիտությամբ տնտեսագետ և ՀարավայինԿովկասի հարցերով միջազգային զարգացման փորձագետ է: 2017թ.-ից Արցախումմարդու իրավունքների հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Հիմնադրամիգործունեության նպատակն է Արցախում մարդու հիմնարար իրավունքներիպաշտպանությանն աջակցելը: Բ.Տեր-Գրիգորյանը համագործակցել է մի շարքմիջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և զարգացմանգործակալությունների հետ, այդ թվում` The HALO Trust, Transparency Internationalև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր: Նա նաև աշխատել է Բաց հասարակությանհիմնադրամներ – Հայաստանում՝ որպես ծրագրերի համակարգող: Տեր-Գրիգորյաննունի Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի քաղաքական ու տնտեսականզարգացման, ինչպես նաև՝ քաղաքական հաղորդակցության գծով երկումագիստրոսական աստիճան: Նա բակալավրի աստիճանը ստացել է Լոս-Անջելեսիկալիֆոռնիական համալսարանից (UCLA)՝ քաղաքագիտության գծով: