«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության պետի տեղակալ Արարատ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող vesti.am կայքն այսօր հրապարակել է փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովի ծավալուն պարզաբանումը, որտեղ վերջինս անդրադառնում է «2 НК» ԲԸ բաժնետերերի միջեւ վեճին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն այս տարի եւս պատրաստվում է շատ ճոխ գնումներ իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեից մտադիր է 35 մլն դրամ ծախսել՝ միայն ռեստորանային քեֆերի համար, 45 մլն դրամ՝ հուշանվերների համար, 20 մլն դրամ՝ ավիատոմսերի համար:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի շուրջ համալսարանի ներսում լուրջ դժգոհություն է հասունանում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում։
Փետրվարի 9-ին՝ ժամը 23:58-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող «Երիցյաններ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փետրվարի 9-ին, ժամը 19:50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի թաղի 8-րդ փողոցի տներից մեկի տանիքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նահիգյան եղբայրները և ԱՄՆ քաղաքականությունը. Հայերն՝ ԱՄՆ-ում:
Ձորաղբյուրի ամառանոցներից կատարված գողությունները բացահայտվեցին։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ փետրվարի 9-ին հանրային հարթակում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրներն ու վերահսկողության բարելավմանն ուղղված քայլերը, անդրադարձ է եղել նաև իրականացված աշխատանքներին ու հանրային սեկտորի հետ համագործակցության հնարավորություններին:
Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել։
Կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատին առնչվող Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկը` Տյառնընդառաջը, իր շուրջ կհամախմբի և՛ երեխաների, և՛ երիտասարդների, և՛ տարեցների: Այն հանդիսավոր ձևով կնշվի փետրվարի 13-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են մի շարք չարաշահումներ Գորիսի պետական համալսարանում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ համալսարանի 2 աշխատակցի:
Այսպես, Դ. Հ.-ն իր վարույթում քննվող՝ Արարատի մարզի Նորաբաց գյուղում գտնվող առանձնատնից 28.12.2016թ.-ին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում սեփականատեր Ռ. Մ.-ին և վերջինիս կնոջը ժամանակին չհարցաքննելու, դատահետքաբանական փորձաքննություն չնշանակելու և մի շարք այլ հանգամանքներ քողարկելու նպատակով 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 29.12.2016թ.-ին` առանձնատնից կատարված գողության դեպքի հաջորդ օրը:
ՀՀ ՆԳՆ իրավասության տակ գտնվող «Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները, արդեն հինգերորդ տարին է`պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը:
Գյումրու Մարմաշեն խճուղում գտնվող «Գարուն» ռեստորանային համալիրի սենյակներից մեկի ավտոտնակում փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմանում, տղամարդու և կնոջ դիակներ են հայտնաբերվել։
Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով մեղադրող դատախազը փետրվարի 9-ի նիստում պահանջեց Ժիրայր Սէֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման:
2017թ. Հայաստանի տարածքում արձանագրվել է 20 հազար 285 հանցագործություն: Սա 1521-ով կամ մոտավորապես 8.1 տոկոսով ավելի է 2016թ. ընթացքում արձանագրված հանցագործություններից:
«Բազմազավակ մայրերի աջակցության միավորման» անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին «Բազմազավակ ընտանիքների» մասին օրենքի նախագծի վտանգավոր դրույթների և բացթողումների մասին։
Շատ տրամաբանական է, որ ձևավորվելիք Անվտանգության խորհրդի կազմում գլխավոր դատախազը չի լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Փետրվարի 9-ի ցերեկը, փետրվարի 10-ին, փետրվարի 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ (ՖԻԴԵ) Կիրսան Իլյումժինովը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից ռևանշ է խնդրել, արագ շախմատում նրանք համաձայնել են ոչ-ոքիի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Երևանի 41 և 39-ամյա բնակիչների մահվան հանգամանքները:
«Մարտի 1»-ի քրեական գործն առաջնահերթություն է ցանկացած պատասխանատուի համար, քանի որ բացառիկ նշանակություն ունի երկրի համար: Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով այս պահին դատավարական կարգավիճակ ունի երկու պաշտոնատար անձ:
Փետրվարի 8-ից անհայտ կորած անձը հայտնաբերվել է ավտոտնակում մեքենայի մեջ՝ մահացած վիճակում:
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի օրինագիծը:
Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում բռնկված հրդեհից տուժածը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել:
Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 93 պատգամավոր:
Փետրվարի 8-ին, ժամը 1.20-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: