Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Սարի թաղում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Փետրվարի 9-ին, ժամը 19:50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի թաղի 8-րդ փողոցի տներից մեկի տանիքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ hրշեջներին ու քաղաքացիներին հաջողվել է կրակն ամբողջությամբ մարել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728