Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Գյումրու Հ.Սարգսյան փողոցի մի քանի բնակիչներ դիմել են 168.am-ին՝ խնդրելով պարզել, թե երբ է իրենց փողոցում նոր ջրագծեր անցկացվելու:
Լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոնին կհնչեն մի շարք ստեղծագործություններ, որոնք Հայաստանում դեռ չեն կատարվել:
«Հիմա արդյոք կառավարությունը պե՞տք է այդպիսի քայլ անի ու ասի՝ գնաճը պետք է լինի 0%։ Դա խիստ վտանգավոր է, գնաճը չի կարող լինել 0, եթե նույնիսկ 0 ենք պահում, նշանակում է՝ տուգանում ենք տնտեսական աճը»։
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Երևան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Այսուհետ, բացի հացահատիկից և կարտոֆիլից, Շիրակի մարզից նաև ելակ է արտահանվելու: Արթիկի տարածաշրջանում մոտ 3 հա տարածքի վրա «Green Food» ՍՊԸ-ին պատկանող՝ ֆրանսիական կոնստրուկցիաներով նորահիմն ջերմոցում աճեցվում է անգլիական «Ալպիոն» տեսակի ելակ:
Փետրվարի 5-ից 11-ը Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 215 մեքենա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 21 տարածքային մարմնի կողմից 2018թ. հունվար ամսվա ընթացքում իրականացվել է 2976 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 2464 (82,8%) անձի, հաշմանդամություն չի սահմանվել 512 (17,2%) անձի:
ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովն ամփոփել է ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացված գրավոր քննության արդյունքները։
168.am-ին է դիմել Գյումրու «Մարզամշակութային ներառական կենտրոն» հ/կ-ի («Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն») աշխատակազմի ղեկավար Անահիտ Կիրակոսյանը՝ ասելով, որ իրենց կենտրոնում 300-ից ավելի անդամագրված երեխաներ կան, որոնց մի մասն ունի հաշմանդամություն, մյուս մասը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են:
Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի փետրվարի 13-ին կայացած 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա հուշարձանը Երևանում տեղադրելու մասին որոշման նախագիծը:
Գյումրիում հին ջրագծի վթարի պատճառով քաղաքի մի շարք թաղամասեր, արդեն երկու օր է, ջուր չունեն: Պատճառը Գյումրու կենտրոնական ջրագծերից մեկի վթարն է, որը բավական հին ջրախողովակ է:
Պետական, քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանը Երևանի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում տեղադրելու ավագանու որոշման նախագիծն ընդունվեց 43 կողմ, 12 դեմ ձայնով:
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու համար:
Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ փետրվարի 12-ին ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի հայտարարած անժամկետ հացադուլին արձագանքել են նաև ուսանողները:
Փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, փետրվարի 14-ի գիշերը, փետրվարի 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դատապարտում է այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին քիչ առաջ ավագանու նիստում, որը շարունակվում է ընդմիջումից հետո, հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Երկիր ծիրանի»-ի բողոքի ձևը ավագանու նիստում անընդունելի և անհասկանալի է համարում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դրվագներ:
Երեւանի ավագանու 2018 թվականի նիստում գրանցված սկանդալային միջադեպից հետո ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը տեղափոխվել է Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ավագանու նիստի այսօրվա միջադեպից հետո առաջարկեց մտածել, որ ավագանու նիստերը պետք է անցնեն կանոնակարգին համապատասխան:
Կարսի՝ Հայաստանին սահմանակից Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի հատվածում հայ-թուրքական սահմանն անցած Թուրքիայի քաղաքացի Կ. Ա.-ն ձերբակալվել է հայկական կողմի սահմանապահների կողմից:
Ինչպես է Գոռ Վարդանյանն ավագանու անդամին հրելով դուրս հանում դահլիճից:
Երևանի ավագանու՝ ՀՀԿ խմբակցության անդամները մեկնաբանել են ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած սկանդալային միջադեպը: Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի խոսքով`«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները ազոտական թթուն բերել էին իրենց վրա լցնելու:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի ավագանու նիտում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: Նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ:
Նախօրեին Գավառում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ անձ, հրազենային բազմաթիվ վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: Նիստն ընդմիջվել է «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողությունների պատճառով:
Շիրակի պետական համալսարանի գիտական խորհուրդը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «Կո՛չ ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի ԺՊ Հովհաննես Խորիկյանին.
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 12.00-24.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արին-Բերդ փողոցի 3-րդ, 5-րդ նրբանցքների և «Նոր Խարբերդ» այգեգործական թաղամասի ջրամատակարարումը։