Երեք անշարժ գույք ու 14 միլիոն դրամի փոխառություններ. ՊԵԿ պաշտոնյայի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության պետի տեղակալ Արարատ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Պաշտոնյայի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 14 միլիոն դրամի չափով փոխառություններ, որոնք, սակայն, հանձնել է երկու տարբեր ֆիզիկական անձանց՝ մեկին 7 միլիոն 200 հազար, մյուսին՝ 6 միլիոն 800 հազար դրամի չափով:
Խաչատրյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան և հողամաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 300 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 5 միլիոն 353 հազար դրամ, որից 2 միլիոն 903 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 2 միլիոն 450 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: