35 մլն դրամ՝ միայն ռեստորանային քեֆերի համար. Երևանի քաղաքապետարանի ճոխ գնումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն այս տարի եւս պատրաստվում է շատ ճոխ գնումներ իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեից մտադիր է 35 մլն դրամ ծախսել՝ միայն ռեստորանային քեֆերի համար, 45 մլն դրամ՝ հուշանվերների համար, 20 մլն դրամ՝ ավիատոմսերի համար:

Ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսում է գնել երկու մարդատար ավտոմեքենա, յուրաքանչյուրը` 10 մլն դրամ արժեքով. այսինքն՝ մեքենաների համար քաղաքապետարանը ծախսելու է ավելի քան 41 հազար դոլար: Էլ չենք խոսում Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի մյուս ճոխ գնումների մասին:

Բայց նկատենք, որ քաղաքապետարանն իրեն այսպիսի շռայլություններ է թույլ տալիս այն դեպքում, երբ կառավարությունը գումար խնայելու համար օպտիմալացումներ է սկսել՝ կրճատելով պետական բյուջեի ծախսերը: Համաձայնեք` սիրուն չէ, մեղմ ասած»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս