«Շուտով կլրանա քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով քննության մեկ տարին, սակայն գործով կալանավորվածները ցուցմունք չեն տալիս:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին վաղը պաշտոնական այցով կժամանի Հայաստան»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Մարտի 1-ին՝ ժամը 18:16-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, շարունակում է հարստանալ ՀՀ պետական բյուջեի հաշվին»:
Մարտի 1-ին՝ ժամը 21:45-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Որքան ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է դեղերի շուկայում նորամուծություններ կատարել, դրան զուգահեռ ոլորտում նոր արատավոր երեւույթներ են ի հայտ գալիս:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանի հանրահայտ զարմիկը՝ Մալաթիա-Սեբաստիայի երիտասարդ թաղապետ Արտակ Ալեքսանյանը, որոշել է խմբագրել բանաստեղծ Հովհաննես Շիրազին։
Փետրվարի 28-ին բռնության ենթարկված տրանսգենդեր կինը դեռ հիվանդանոցում է:
Բացահայտվել է խարդախության 25-ից ավելի դեպք․ գրավադրվել են կեղծ ոսկու ձուլակտորներ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 3-ից Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 2-ին ժամը 10։00-19։00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կամոյի, Վասիլև, Կամարինի, Մխիթարյան, Մյասնիկյան, Հակոբջանյան, Օրջոնոկիձեի, Վաչինյան, Մանթաշյան, Աղայան, Մաքսիմ Գորկու փողոցների ջրամատակարարումը։
Մալաթիա վարչական շրջանում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել. 44-ամյա տղամարդուն գտել են իր տան լոգարանում՝ կախված։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 1-ին հյուրընկալել է Բելառուսից ժամանած պատվիրակությանը՝ Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորությամբ:
Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի գրողների միությունը Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարություններին ընդառաջ հայտարարում են Երևանի մասին (ներառյալ Ուրարտական շրջանը) պիեսի՝ թատերգության մրցույթ:
Կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի մարտի 6-ին: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության մարտի 1-ի նիստում:
ՀՀ դատավորների ժողովի մարտի 1-ին տարեկան ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը:
Կառավարությունը հավանություն տվեց «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ կարգավորումների նպատակն է կանխարգելել հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպությունների ղեկավար մարմինների կազմ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոբուսի մեջ քաղաքացու դրամապանակը հափշտակելու դեպքի հանգամանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի անչափահաս բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Բեռլինում «Գերմանիայի բռնապետության դեմ պայքարի և վերաիմաստավորման դաշնային հիմնադրամի» կենտրոնակայանում Հիմնադրամը և ՀՀ դեսպանությունը փետրվարի 28-ին կազմակերպել են «Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ և անցյալի նկատմամբ ընկալումները» թեմայով քննարկում՝ նվիրված Սուգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:
«Մի հաղորդում կա, որ նկատել եմ՝ եթեր է հեռարձակվում հայկական հեռուստաընկերություններից մեկով, կոչվում է՝ «Առանց խոսքի»: Իսկապես այս հաղորդման ընթացքում խոսքեր չկան՝ տարօրինակ ձայներով աղջիկներ ու տղաներ իրար են հրմշտում, և այլն»:
ՀՀ պետական կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ Ա. Գ.-ն Երևան քաղաքի բնակչուհու անվամբ հաշվառված «ԶԻԼ-130» մակնիշի խոտանված հաշվառման համարանիշներով ավտոմեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրել է ավտոմեքենաների գազալցման շարժական կայան և 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ձորագյուղ գյուղի վարչական տարածքում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն:
Ազատության հրապարակում մեկնարկել է Մարտի 1-ին նվիրված հանրահավաք-երթը։
«Պետք չէ որոշել երեխաների փոխարեն, թե նրանք ի՞նչ են ուզում: Պետք է հասկանալ՝ այն ամենը, որ արագ է ծամվում, միշտ չէ, որ որակյալ է»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Սեյրան Իսպիրյանն ու Սայաթ Ստամբոլցյանն առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության բնակության նոր վայրում հաշվառվելու և անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձին և Աշտարակի անձնագրային բաժանմունքի հանրային ծառայողին համապատասխանաբար կաշառք և ապօրինի վարձատրություն են տվել:
Ինտերպոլի Թվային անվտանգության մարտահրավերներին ուղղված ծրագրի շրջանակներում անդրադարձ է կատարվել ինտերնետ սարքերի միջոցով կատարվող կիբերհարձակումների դեմ պայքարին: