
Պատահար «Արծվի թևեր» արձանի մոտ. կա տուժած

Մարտի 1-ին՝ ժամը 18:16-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 13-րդ կմ-ին «Renault Logan» մակնիշի 688 ՕՕ 61 պետհամարանիշով (վարորդ՝ 1972 թ. ծնված Ս. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփաբաժան արգելապատնեշին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների օգնությամբ ապամոնտաժել են արգելապատնեշից մոտ 30 մ հատված: