
44-ամյա տղամարդն ինքնասպան լինելուց առաջ երեք նամակ է թողել՝ կնոջն ու երեխաներին

Մալաթիա վարչական շրջանում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել. 44-ամյա տղամարդուն գտել են իր տան լոգարանում՝ կախված։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ ժամը 15.50-ի սահմաններում։
Տղամարդն ամուսնացած էր եւ ուներ երեխաներ 5 եւ 10 տարեկան։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նման ծայրահեղ քայլի գնալուց առաջ տղամարդը երեք նամակ է գրել՝ ուղղված կնոջն ու երեխաներին՝ խոստովանելով, թե որքան շատ է սիրում նրանց։
ՀՀ Քննչական կոմիտեից հաստատեցին, որ տղամարդը նամակներ թողել է, իսկ կնոջն ուղղված գրության մեջ նաեւ որոշ տեղեկություններ նշել նման քայլի գնալու պատճառների մասին։ Միաժամանակ արձանագրեցին, որ նամակը պարունակում է մասնավոր բնույթի տեղեկություններ, հետեւաբար հրապարակման ենթակա չէ։