«Հիվանդանոց տեղափոխված տրանսգենդեր կինը չի շարժվում, չի խոսում». Լիլիթ Մարտիրոսյան. Aravot.am
Փետրվարի 28-ին բռնության ենթարկված տրանսգենդեր կինը դեռ հիվանդանոցում է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Իրավունքի կողմ» հ/կ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը:
«Այսօր նրա մոտ ենք եղել, ինքը ներկա պահին պառկած է, չի շարժվում, գիտակցություն ունի, բայց չի խոսում»,- ասաց Լիլիթ Մարտիրոսյանը:
Aravot.am-ի հարցին՝ ձեզ հայտնի՞ է՝ ով է բռնություն կատարել ու ինչ առիթով, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց, հաջորդ հարցին, թե տուժողին ծանո՞թ է բռնություն իրագործողը, Լիլիթ Մարտիրոսյանը պատասխանեց. «Քանի որ նա դեռ չի խոսում ու ոչինչ չի ասում, մենք չենք կարող ոչ մի ապատեղեկատվություն տարածել, ինքը կասի՝ ով է եղել, ով՝ չէ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: