Քաղաքապետարանը և ՀԳՄ-ն հայտարարել են Երևանի մասին պիեսի մրցույթ
Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի գրողների միությունը Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարություններին ընդառաջ հայտարարում են Երևանի մասին (ներառյալ Ուրարտական շրջանը) պիեսի՝ թատերգության մրցույթ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Մրցույթին կարող են մասնակցել դրամատուրգներ, հեղինակներ՝ առանց տարիքային սահմանափակման:
Մրցանակակիր լավագույն պիեսը կբեմադրվի Երևանի թատրոններում:
Հայտերն ընդունվում են մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը:
Մրցույթի մասնակիցները պետք է իրենց աշխատանքները ներկայացնեն երկուական տպագիր օրինակով և էլեկտրոնային տարբերակով:
Սահմանվում է՝
Առաջին մրցանակ – 800 հազար դրամ
Երկրորդ մրցանակ – 500 հազար դրամ
Երրորդ մրցանակ – 300 հազար դրամ
Էլ. հասցե՝ [email protected]
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37410) 56-45-70 հեռախոսահամարով կամ այցելել Հայաստանի գրողների միություն՝ ք. Երևան Բաղրամյան պող. 3, երկրորդ հարկ»: