ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:
Կրակոց Չարենցի փողոցում։ Խուլիգանությունը բացահայտվել է։
Երեկ՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Սուրեն Նահապետյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր» արձանի մոտ…
Ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներից «Ամպրոպ» կայանը նախատեսված է մարտավարական օղակում հակառակորդի ռադիոկապերի խզման համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ապրիլի 2-ին՝ ժամը 22:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «ECO-GAS» գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Ժողովուրդ» թերթը պարզեց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հակառակ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդպես էլ չի հրապարակել եւ ոչ էլ ԱԺ ներկայացրել իր ամենամյա զեկույցը:
Ապրիլի 3-ին՝ ժամը 03:06-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունից տուժած Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ եւ զուգահեռ գործում է «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը մինչեւ ապրիլի 17-ը մի շարք կրեատիվ ակցիաներ է պլանավորում, որոնցից մեկը, օրինակ, արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի «տեսախցիկները» Սերժ Սարգսյանի լուսանկարներով փակելն է։
Ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Կապան քաղաքի Դավիթ-Բեկ փողոցի բնակիչ 46-ամյա Արարատ Վարդանյանը իր վարած BMW մակնիշի 35 MZ 022 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի օդանավակայանի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի բնակիչ 55-ամյա Նորիկ Առուստամյանի վարած Mercedes մակնիշի 35 NL 492 համարանիշի ավտոմեքենային:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017թ. ընթացքում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները տխուր պատկեր են բացահայտում:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Աշոցքի զինկոմիսարիատում առեղծվածային դեպք է տեղի ունեցել: Զինկոմիսարիատից անհետացել են երկու ինքնաձիգ եւ 48 փամփուշտ:
Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ապրիլի 2-ին, ժամը 22։00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպության մասնաճյուղ և այնտեղից հափշտակել ավելի քան 5 մլն դրամ գումար:
Երեկ՝ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հաղորդում Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ:
Ուկրաինայի HeadHunter միջազգային ընկերության մասնագետները կարծիք են արտահայտել, թե ինչի մասին չարժե խոսել հարցազրույցների ժամանակ՝ մասնավորապես, աշխատանքի ընդունվելու պարագայում:
Ինչպես տեղեկացրել ենք, Հյուսիսային պողոտայում արագ սննդի կետում պայթյունի հետեւանքով Երեւանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, հիմնականում՝ անչափահասներ:
Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից բոլոր տուժածների վիճակը կայուն է:
Ապրիլյան քառօրյա պատերազմից արդեն երկու տարի է անցել, սակայն գործողություններին մասնակից զինվորները հիշում են այդ օրերը բոլոր մանրամասներով:
Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունից տուժածներից 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, նա վիրահատվում է։ Մյուս տուժածների վիճակը գնահատվում է, որպես բավարար։
Հյուսիսային պողոտայում ժամեր առաջ տեղի ունեցած պայթյունը միտումնավոր չէ, այս կապակցությամբ անհանգստանալու կարիք չկա:
Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի նախնական վարկածը գարեջրի ճնշումն ապահովող թթվածնի բալոնի պայթյունն է:
Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետևանքով տուժել է ՀՀ և ՌԴ 3-ական և ԻԻՀ 2 քաղքացի։
«1994թ. այս կողմ այդ համակարգը խեղաթյուրվել է՝ բոլոր առումներով, և այսօրվա մարտահրավերներին չի համապատասխանում։ Բայց նախարարությունն ինչքան էլ ցանկանա, միայնակ չի կարող փոխել դա»։
Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետևանքով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Շիրակի մարզում 18996-ից ավելի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ կան, որոնց թվում՝ 779-ն առաջին խմբի հաշմանդամներն են, 7656-ը՝ երկրորդ, 9839-ը՝ երրորդ խմբի հաշմանդամները, 722-ը՝ հաշմանդամ երեխաներ: