Բաժիններ՝

«Բուրգեր Քինգ»-ում պայթյունից տուժածներից մեկը դուրս է գրվել․ 8 տարեկան աղջկա վիճակը ծանր է

Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունից տուժած Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ապրիլի 3-ին՝ ժամը 07:45-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հերթապահ բժշկից ճշտվել է, որ տուժածներից Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել, Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը` բավարար:

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Պարզվել է, որ «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս