Բաժիններ՝

Պատահար Աշտարակում․ մեքենան շրջվել է, կա տուժած

Ապրիլի 3-ին՝ ժամը 03:06-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 34 FP 049 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ն.) ճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է, ինչի հետևանքով ուղևոր՝ 1990 թ. ծնված Շ. Դ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30