Բաժիններ՝

ՀՀ ոստիկանությունն այս պահին բացառում է Հյուսիսային պողոտայում միտումնավոր պայթյունի տարբերակը

Հյուսիսային պողոտայում ժամեր առաջ տեղի ունեցած պայթյունը միտումնավոր չէ, այս կապակցությամբ անհանգստանալու կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։

«Այս պահի դրությամբ միտումնավոր տարբերակը կբացառեմ, որովհետեւ համապատասխան կառույցների ներկայացուցիչներն աշխատում են, եւ նախնական տվյալների համաձայն՝ պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը, նաեւ ինչը ակնհայտ է ներսում, եւ նույնը ականատեսներն են վկայում, բայց դրանք նախնական տվյալներն են: Կան վիրավորներ, ովքեր այս պահին բուժօգնություն են ստանում»,-ասաց Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ ըստ ամենայնի՝ պայթյունի հետեւանքով եղել են բեկորային մասնիկներ, որոնցից եւ մարդիկ վնասվածքներ ստացել են:

Աշոտ Ահարոնյանը նշեց, որ Ոստիկանությունը եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան գործողությունները շարունակում են: Նա հորդորեց հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, հանրությունը պարբերաբար կտեղեկացվի դեպքի մանրամասներին:

Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետևանքով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածներից մեկը ծանր վիճակում է

Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետևանքով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած

Gepostet von Armenpress am Montag, 2. April 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս