Բաժիններ՝

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Ապրիլի 2-ին՝ ժամը 22:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «ECO-GAS» գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «BMW 525i» մակնիշի 71 VU 711 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Ս. Ն.) հարվածել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և ուղղել ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30