Կլինեն կրեատիվ ակցիաներ. թիրախում տեսախցիկներն են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը մինչեւ ապրիլի 17-ը մի շարք կրեատիվ ակցիաներ է պլանավորում, որոնցից մեկը, օրինակ, արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի «տեսախցիկները» Սերժ Սարգսյանի լուսանկարներով փակելն է։

Ուրբաթ օրը նախաձեռնող խումբը հանդիպել է նաեւ Սերժ Սարգսյանի դեմ պայքարի դուրս եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ։ «ՔՊ» կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել միմյանց հետ համագործակցելու շուրջ։

Դրանք կարող են լինել իրազեկման ակցիաների, բուկլետների տարածման, միմյանց միջոցառումներին մասնակցելու տեսքով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30