Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Կապանում. կա 7 վիրավոր

Ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Կապան քաղաքի Դավիթ-Բեկ փողոցի բնակիչ 46-ամյա Արարատ Վարդանյանը իր վարած BMW մակնիշի 35 MZ 022 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի օդանավակայանի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի բնակիչ 55-ամյա Նորիկ Առուստամյանի վարած Mercedes մակնիշի 35 NL 492 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ն. Առուստամյանը, նրա ուղևորներ, Կապանի բնակիչներ 65-ամյա Գրիշա Սմբատյանը, 57-ամյա Լաուրա Մարտիրոսյանը, 50-ամյա Նարինե Մովսիսյանը, 35-ամյա Նարինե Նավասարդյանը, BMW-ի վարորդ Ա. Վարդանյանն ու նրա ուղևոր Կապան քաղաքի Դավիթ-Բեկ փողոցի բնակիչ 46-ամյա Նվեր Մանուչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ հետո արդեն Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը, որից հետո փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորներից Գ. Սմբատյանը Կապանի երկարագիտական թանգարանի տնօրենն է, Լ. Մարտիրոսյանը աշխատում է Կապանի թիվ 6-րդ դպրոցում՝ որպես ուսուցչուհի, իսկ Ն. Մովսիսյանը աշխատում է Սյունիքի մարզի Գեղիի գյուղի դպրոցում, որպես հաշվապահ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս