Ինչի մասին չարժե խոսել հարցազրույցի ժամանակ
Ուկրաինայի HeadHunter միջազգային ընկերության մասնագետները կարծիք են արտահայտել, թե ինչի մասին չարժե խոսել հարցազրույցների ժամանակ՝ մասնավորապես, աշխատանքի ընդունվելու պարագայում:
Ըստ նրանց յոթ տաբուներ կան, որոնց մասին չարժե խոսել, երբ գնացել եք աշխատանքի ընդունման նպատակով հարցազրույցի:
Այսպիսով, չարժե խոսել անձնական խնդիրների, աշխատավարձի չափի, անհատական պայմանների, պահանջների, նախկին աշխատավայրի ղեկավարի և աշխատակիցների հետ հարաբերությունների, այլ գործատուների կողմից կատարված առաջարկների և ձեր նպատակների մասին:
Աշխատավարձի չափի մասին իհարկե անհրաժեշտ է խոսել, սակայն ոչ անմիջապես, եթե ձեզ հաջողվել է հետաքրքրել գործատուին, ապա նա կհարցնի ձեր սպասելիքների մասին:
Չարժե քննարկել ապագա գործատուի հետ նախկին կոլեգաներին և ղեկավարին, նախ` դա էթիկապես ճիշտ չէ, իսկ երկրորդ` գործատուի մոտ կարծիք կարող է ձևավորվել, որ նման պարգայում այդպես հեշտությամբ կարող եք իր մասին ևս վատ արտահատվել:
Եթե դուք անգամ այդ աշխատավայրում ակնկալում է գումար վաստակել, որպեսզի ձեր ցանկությունները բավարարեք և ձեր երկրորդ կեսին ապացուցեք, որ կարող եք հաղթահարել դժվարություններ, ապա հարկավոր չէ այդ մասին բարձրաձայնել գործատուի մոտ:
Իսկ եթե գործատուն հարցնում է, թե աշխատանքում Ձեր համար ինչն է անընդունելի, ապա կարիք չկա էմոցիոնալ հայտարարել, թե դուք չեք սիրում մնալ աշխատավայրում աշխատանքային օրվա ավարտից հետո, որովհետև առաջադրանքները, որը ձեզ հանձնարարվել է, կարողանում եք հասցնել կատարել աշխատանքային օրվա ընացքում: Սակայն կարող եք ասել, որ եթե արտառոց իրավիճակ է, ապա պատրաստ եք ձեր անձնական պլաներն այդ օրը զոհել՝ հանուն այդ իրավիճակի: