Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում նոր աշխատատեղեր կստեղծվեն: ՀՀ կառավարության նիստում, որը վարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անհատույց օգտագործման նպատակով տարածք է տրամադրվել «Ոսկե կար» ընկերությանը: Վերջինս աշխատելու է թեթև արդյունաբերության ոլորտում՝ կազմակերպելով կարի արտադրություն:
Գործադիրը հավանություն է տվել Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին: Որոշմամբ՝ ծրագրի իրականացման ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով կիրականացվի փաստաթղթային հսկողություն:
«Շիրակի պետական համալսարանի նկատմամբ թեկուզ արդեն նախկին նախարարի և այլ պետական մարմինների կողմից այս անտարբեր վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն։ Դուք լսեցիք՝ ինչ է եղել, և ոչ մի արձագանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։
Մայիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին և բարձրաստիճան սպայակազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով:
Հայաստանի քաղաքացիների 90.8 տոկոսը լիովին դրական է արտահայտվել «Իմ քայլը» շարժման ընթացքում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարի վերաբերյալ՝ չսափրված, գլխարկով, ուսապարկով:
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, թե ինչ խախտումներ է թույլ տվել ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը։
ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ կստեղծվի Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ: Այս մասին որոշման նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում, որը վարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 11-ին, ժամը 12:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս:
Մայիսի 11-ին՝ կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ մայիսի 11-ին կայացավ առանձին վարույթով քննվող ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուհերի խորհուրդների ձեւավորման ընթացիկ պրակտիկան ճիշտ չի համարում: Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հարցի վերաբերյալ ներկայացնելով իր մոտեցումը, ասաց. «Բուհերի խորհուրդների ձեւավորման ընթացիկ պրակտիկան այնքան էլ լավը չէ: Սա թեմա է, որ պետք է քննարկել: Բուհական համակարգին ակադեմիական ինքնավարություն տալու հարցը պետք է լինի մեր օրակարգում»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքում է, որ երեկ իր հրաժարականը պահանջող ակտիվիստներին Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկած անձանց մեքենան որևէ առնչություն ունի քաղաքապետարանի հետ։
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին` միաժամանակ հրաժեշտ տալով արդեն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Մայիսի 10-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի սկզբնամասից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գյուլլիզար Գ.-ին, որը ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստը վարելը շենքին մոտեցել է Հանրապետության հրապարակի կողմի գլխավոր մուտքից և հանդիպել շենքի առջև հավաքված մի խումբ բողոքող անձանց:
Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը զեկուցեց, որ 2018 թ. մարտի 29-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով Կոնդի առանձնատների տնտեսության «ՊՈԱԿ»-ի հաշվեկշռում որոշակի շինություն` իր հողամասով, տրամադրվել էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ապրիլի 19-ի կառավարության նիստում վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարականով որոշման համապատասխան կետերն ուժը կորցրած են ճանաչվել` առաջարկելով, որ ընդհանրապես պաշտոնաթող երրորդ նախագահին տրամադրվի բնակարան մյուս կառավարության կողմից, երբ ինքը չի ղեկավարի կառավարությունը:
Մայիսի 11-ին, ժամը 08:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում լվացքի պարանի երկաթե սյունը շրջվել և ընկել է ծառի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Լեհաստանում գնացքների երթեւեկության գրաֆիկը լրջորեն խախտված է Պոզնանի եւ Շչեցինի միջեւ բեռնատար շարժակազմի վթարից հետո:
ՀԱԹ-ի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Հանցագործությունը բացահայտված է:
Այսօր առաջին անգամ ՀՀ կառավարության նիստը վարում է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգին անցնելը` Ն.Փաշինյանը դիմեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանին` նշելով, որ Արմավիրի մարզում կարկտահարության դեպք է տեղի ունեցել, ի՞նչ վիճակ է:
Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին օրից սկսած, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, իրականացվում են պարբերական այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Մայիսի 10-ին տեղեկություն է ստացվել, որ կարկտահարվել են Մարտունու շրջանի Ճարտար քաղաքը, Ննգի, Մսմնա, Քարահունջ, Կոլխոզաշեն, Քերթ, Սոս, Վարանդա, Գիշի և Ծովատեղ համայնքները ` կարկուտի տրամաչափը կազմել է 1.5-2.0 սմ ,Ասկերանի շրջանի Հովսեփավան,Իվանյան և Սարուշեն համայնքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մայիսի 10-ին՝ ժամը 18:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում՝ Երևանյան փողոցի տներից մեկում, հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում սկսել է մերժման գործընթաց: Գյուղացիները մերժում են իրենց գյուղապետին, աշակերտներն ու ծնողները՝ դպրոցի տնօրենին, կոլեկտիվները՝ իրենց ղեկավարին:
ՀՀ ԱԻՆ դիրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ առաջիկա օրերը կլինեն տեղումնառատ եւ հնարավոր է նաեւ կարկուտ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սպանություն պատվիրելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի մեղադրանքը վերաորակվել է։ Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը։
Մայիսի 11-ին՝ ժամը 21:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սուրբ խաչ եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: