30-ամյա կինը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է ամուսնու կողմից կենսական օրգաններին բազմաթիվ հարվածներ ստանալու հետևանքով:
Կարաբինով, մարտական նռնակով և դանակով զինված դիմակավորված անձը ավազակային հարձակում է կատարել բանկի մասնաճյուղի նկատմամբ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, Sistem of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը լավ սկիզբ է համարում Հայաստանի համար։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքում 42-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ:
Մայիսի 8-ի ցերեկը, մայիսի 9-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ժամը 14։10–ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 11 շենքի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 07 NS 777 համարանիշի, BYD մակնիշի 34 DS 340 համարանիշի և Opel մակնիշի 35 ND 614 համարանիշի ավտոմեքենաները։
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հանրապետության հրապարակ։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ, շնորհավորեց Փաշինյանին, նրանք գրկախառնվեցին։
Ուղիղ միացում՝ Հանրապետության հրապարակից. Նիկոլ Փաշինյանը միացավ ժողովրդին
ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է անդրազգային հանցավորության նոր դրսևորում՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր եղանակ։
2015 թվականին «System of a down» խմբի մեր շոուի ժամանակ էի տեսել երիտասարդության եռանդն ու ժպիտները, որոնք տեսա նաև այս ամիս Հայաստանի փողոցներում: Նույն ուրախությունը, եռանդն ու հույսն էր, ինչն այն ժամանակ, որն այս հեղափոխության կարևոր մասը դարձավ:
87-ամյա Վազգեն Մարգարյանը որոնվում է որպես անհետ կորած:
Վեց օտարերկրացիներ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը փորձել են Ադրբեջանի կողմից սահմանն ապօրինի հատելով անցնել Հայաստանի տարածք:
Գյումրու ծննդատան տնօրենի պաշտոնը ժամանակավոր զբաղեցնում է մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Ավետիսյանը, սակայն Լիաննա Աբրահամյանը դեռ շարունակում է դժգոհել, ասելով, որ որոշումն անօրինական է:
Սպանության փորձ Էրեբունիում։ Տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
ՀՀ-Ադրբեջան սահմանը խախտելու փորձի ժամանակ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ դիրքապահների կողմից ձերբակալվել է օտարերկրյա վեց անձ:
Այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրությունը: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն կա և 95 տոկոսով ինքն այսօր կընտրվի ՀՀ վարչապետ: Նա կոչ էր արել այսօր ժամը 11-ին հավաքվել Հանրապետության հրապարակում և սպասել արդյունքներին:
Մայիսի 7-ին՝ ժամը 23:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կազմել են կեղծ հաշվապահական հաշվառման, ֆինանսատնտեսագիտական, ծրագրային փաստաթղթեր:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Շահեն Իկիլիկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազները պատերազմ են հայտարարել քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների դեմ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Մայիսի 8-ին՝ ժամը 03:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Կարմիր քար կոչվող թաղամասի մոտակայքում «Opel Vektra A» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մայիսի 7-ին՝ ժամը 21:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Նուբարշեն վարչական շրջանի` 6, 10, 12, 13, 17 փողոցների և Ա թաղամասի ջրամատակարարումը:
Սպանված կանայք, երեխաներն ու տարեցները լճերի մեջ թաղվեցին։ Հայկական կոտորածների (Հայոց ցեղասպանության-Ակունքի խմբ.) 103-րդ տարելիցի ժամանակ էլ երբեմն մարդու ոսկորներ, երբեմն էլ սպանվածներին պատկանած իրեր են լճից դուրս գալիս։
Վաղը 12:00-ին ԱԺ-ում սկսվում է վարչապետի ընտրությունը: