
Սուրբ խաչ եկեղեցու մոտ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Մայիսի 11-ին՝ ժամը 21:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սուրբ խաչ եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան: