Բաժիններ՝

Կառավարությունում քննարկվեց Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու մասին հարցը

Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը զեկուցեց, որ 2018 թ. մարտի 29-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով Կոնդի առանձնատների տնտեսության «ՊՈԱԿ»-ի հաշվեկշռում որոշակի շինություն` իր հողամասով, տրամադրվել էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ապրիլի 19-ի կառավարության նիստում վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարականով որոշման համապատասխան կետերն ուժը կորցրած են ճանաչվել` առաջարկելով, որ ընդհանրապես պաշտոնաթող երրորդ նախագահին տրամադրվի բնակարան մյուս կառավարության կողմից, երբ ինքը չի ղեկավարի կառավարությունը:

«Այսօր արդեն կառավարությունն ինքը չի ղեկավարում, ըստ վարչապետի հանձնարարականի` մենք ներկայացնում ենք այս օրինագիծը»,- դիմելով ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Դ.Հարությունյանը` հավելելով, որ Ս. Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, որն օգտվում է այդ օրենքից, որովհետև այսուհետ նախագահների համար նման դրույթ չի նախատեսվում:

«Խնդիրը պազ է, տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում և հետագա իրադարձությունների արդյունքում հիմա անհրաժեշտություն է առաջացել որոշման այդ հատվածը կոնկրետ կառավարական առանձնատան սեփականաշնորհման մասին չեղյալ հայտարարել և գտնել այլ լուծում, որը կապահովի օրենքով նախատեսված երաշխիքը»,- արձանագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն` Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովելու համար լուծում գտնելու մասին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս