Բաժիններ՝

«Բուհերի խորհուրդների ձևավորման ընթացիկ պրակտիկան այնքան էլ լավը չէ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուհերի խորհուրդների ձեւավորման ընթացիկ պրակտիկան ճիշտ չի համարում: Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հարցի վերաբերյալ ներկայացնելով իր մոտեցումը, ասաց. «Բուհերի խորհուրդների ձեւավորման ընթացիկ պրակտիկան այնքան էլ լավը չէ: Սա թեմա է, որ պետք է քննարկել: Բուհական համակարգին ակադեմիական ինքնավարություն տալու հարցը պետք է լինի մեր օրակարգում»:

Նա նշեց, որ դրա համար անհրաժեշտ է որոշակի փոփոխություն կատարել:

Կառավարութան նիստում գործադիրը փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով 150 մլն դրամ է հատկացվում Կրթության և գիտության նախարարությանը, որպեսզի հետագայում նվիրաբերության պայմանագրով հանձնվի Գյուղատնտեսական ակադեմիային: Այդ գումարը, ըստ ԿԳ նախարարի պարտականությունները կատարող Վահրամ Մկրտչյանի, նախատեսված է վերանորոգման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031