
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կառավարության շենքի առջև հավաքված մի խումբ բողոքող անձանց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստը վարելը շենքին մոտեցել է Հանրապետության հրապարակի կողմի գլխավոր մուտքից և հանդիպել շենքի առջև հավաքված մի խումբ բողոքող անձանց: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նա զրուցել է հավաքվածների հետ, լսել նրանց խնդիրները:
Շենքի առջև հավաքված մարդկանց մի խումբ ուներ «Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյան, հեռացիր» գրություններ, մի քանիսն էլ զոհված զինծառայողների, նաև անհետ կորած անձանց ծնողներ էին: Փաշինյանը, լսելով խնդիրները, տեղից զանգ կատարեց, տվեց հանձնարարական, ապա մտավ կառավարության շենք՝ առաջին անգամ վարելու գործադիր իշխանության նիստը: