
Մյասնիկյան գյուղում հրդեհ է բռնկվել. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Մայիսի 10-ին՝ ժամը 18:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում՝ Երևանյան փողոցի տներից մեկում, հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:42-ին, մարվել՝ 20:05-ին: Այրվել է Ա. Հ.-ի առանձնատան բնակելի հատվածը՝ գույքով (մոտ 120 քմ):