
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Մայիսի 11-ին՝ կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-14-ը էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Մայիսի 11-ին՝ կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Երևան քաղաքի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.00C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.10C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.60C