Բաժիններ՝

«Ֆելիքս Ցոլակյանը կարծում էր, թե կողմ քվեարկելով Փաշինյանին, պետք է ազատվի՞ պատասխանատվությունից». Անահիտ Բախշյան

«Շիրակի պետական համալսարանի նկատմամբ թեկուզ արդեն նախկին նախարարի և այլ պետական մարմինների կողմից այս անտարբեր վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն։ Դուք լսեցիք՝ ինչ է եղել, և ոչ մի արձագանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։

ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը, ըստ նրա՝ հովանավորվել է ուղիղ Սերժ Սարգսյանի կողմից, և այդ ամենն իրականացրել. «Բացի բուհի կառավարման խորհրդի նախագահից՝ ոչ ոք չէր կարող այդ ռեկտորի հարցը լուծել, որովհետև բուհը դարձել է հիմնադրամ, ընտրված ռեկտորը պայմանագիր է կնքում կառավարման խորհրդի հետ։ Եվ բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը կարծում էր, թե կողմ քվեարկելով Փաշինյանին, պետք է ազատվի՞ պատասխանատվությունից։ Ո՛չ։ Ես ասել եմ՝ գրոշ չարժի Նիկոլ Փաշինյանին տված ձեր «կողմ»-ը, որովհետև դուք այս բուհի վիճակի թիվ մեկ պատասխանատուն եք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս