Մայիսի 16-ին Սևանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մեղադրանքներ են հնչել Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեին, որոնք, առանց իսկությունը ճշտելու, սփռվել են նաև տարբեր լրատվամիջոցների կողմից:
Տեղեկացնում ենք, որ մայիսի 16-ին կայացել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել հիմնադրամի բնականոն գործունեությունը շարունակելու վերաբերյալ:
Մայիսի 17-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին
Մայիսի 17-ին, ժամը 08:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում՝ Ազգային ագրարային համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր կառավարության նիստի վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ երեկոյան հանդիպել է արտակարգ իրավիճակների նախարարի հետ:
Գյումրի համայնքի ավագանու նիստում քննարկվում է քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը:
ՀՀ առաջին փոխվարչապետին և փոխվարչապետներին սպասարկող ավտոմեքենաների քանակը կկրճատվի՝ մինչև 2: Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա առաջարկեց բոլոր նախարարներին այս մոտեցմամբ վերանայել նախարարություններին սպասարկող ավտոմեքենաների ամբողջ պարկը:
Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ՝ լսելու այնտեղ հավաքված քաղաքացիներին: Վերջիններս տարբեր խնդիրներով էին եկել կառավարության շենքի մոտ, ցանկանում էին անձամբ զրուցել վարչապետի հետ և նամակներ հանձնել նրան: Մարդիկ իրար հրմշտելով մոտենում էին Ն. Փաշինյանին, փորձում ներկայացնել իրենց հարցերը:
Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները մայիսի 17-ին բողոքի ակցիա են կազմակերպել՝ բեռնատարներով փակելով գործարանի մուտքը:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ապրիլին տեղի ունեցած դեպքերին, երբ անհայտ անձանց հարձակումների հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել:
Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին մի շարք քաղաքացիներ մոտեցան և խնդրեցին հանդիպում կազմակերպել իրենց հետ: Նախարարը խոստացավ, որ քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ:
«Ես կարծում եմ` այդտեղ հսկայական տույժ-տուգանքներ կան կուտակված, որ մարդիկ չեն վճարել, ենթադրվում է` դրա հնարավորությունը չունենալու պատճառով: Եվ մենք պետք է մտածենք համաներման մասին»:
Մայիսի 16-ին ժամը 17:40-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ըստ Հադրութի շրջանի Ակնաղբյուր համայնքի ղեկավար Արթուր Բաբաջանյանի վերը նշված համայնքում գայլը հոշոտել է 46 գլուխ խոշոր և մանր տնային կենդանի:
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր աշխատավարձային ողջ հաշվի վրա դրված կալանքի իրավական հիմքերը պարզելու համար։
Կարևոր փոփոխություն, որը նպաստելու է նաև ընտրողների ցուցակների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
Մայիսի 16-ին՝ ժամը 19:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում՝ Իսակովի փողոցի տներից մեկի տանիքում, հրդեհ է բռնկվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող խաղասրահից գողություն կատարած անձանց ինքնությունը։
Մայիսի 17-ին՝ ժամը 00:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հայոց Օջախ» ռեստորանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Մայիսի 16-ին՝ ժամը 23:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 54/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշխատանքից ազատվել է Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը:
Մայիսի 16-ին՝ ժամը 23:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակիչ Ա. Ն.-ը (1964թ.) ձիով բարձրացել է գյուղի հարակից սարերը, ձին վերադարձել է առանց տիրոջ, որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ է` դադարեցված է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը, եւ հայտնի չէ՝ արդյոք այն կվերսկսի աշխատանքները:
«Փաստ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է, խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիներին պատկանող բազմաթիվ մեքենաներ են վնասվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի դատավորներին հրավիրել է, իրավիճակն են վերլուծել, սակայն իրականում փորձել են հասկանալ, թե ով կլինի վճռաբեկի նախագահը: