
Անհնազանդության ակցիաների ժամանակ վնասված մեքենաների փոխհատուցման հարցերը՝ մեկ ամսից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է, խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիներին պատկանող բազմաթիվ մեքենաներ են վնասվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս բողոքի ակցիաներ կազմակերպելու և առաջնորդելու ժամանակ էր հայտարարել, որ այն անձինք, ովքեր նյութական վնաս են կրել, անպայման փոխհատուցվելու են:
Թավշյա հեղափոխության բարեհաջող ավարտից և կառավարության ձևավորումից հետո հասարակության շրջանում լուրեր էին տարածվել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է փոխհատուցումների տրամադրումը:
Տուժած քաղաքացիներից մեկը ը դիմել էր «Փաստ»-ի խմբագրությանը՝ ճշտելու, թե փոխհատուցում ստանալու համար որտեղ, ում և ինչ կարգով պետք է դիմել:
«Առաջնահերթություններ կան, որոնցով մենք առաջնորդվում ենք: Որոշ ժամանակ անց այդ հարցի մասին էլ կհայտարարենք, թե ինչպես և ում քաղաքացիները պետք է դիմեն, ինչ տվյալներ պետք է ներկայացնեն և այլն: Բայց որ հարցին լուծում կտրվի միանշանակ է»,- «Փաստ»-ին փոխանցեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: