
Հրդեհ Մյասնիկյան գյուղում

Մայիսի 16-ին՝ ժամը 19:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում՝ Իսակովի փողոցի տներից մեկի տանիքում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է՝ տան տանիքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում, ինչը հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:05-ին:
Հրդեհի հետևանքով տանիքի կառուցատարրերից 5 սյուն մասամբ այրվել է: